«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» տեղափոխվելուց առաջ բուժզննում է անցնում Փարիզում։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ շուտով կհայտարարվի ֆուտբոլիստի տրանսֆերի գործարքի մասին, քանի որ կողմերն արդեն վերջնական համաձայնության են հասել։ Գործարքի արժեքը կկազմի 15 մլն եվրո։
26-ամյա Կեսյեն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։ Նա կատալոնական ակումբ է տեղափոխվել իտալական «Միլանից» ազատ գործակալի կարգավիճակով։
























































