«Սյունիք» ՖԱ-ն համալրել են պաշտպան Ռոման Մուրադյանը և հարձակվող Էրիկ Պետրոսյանը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Մուրադյանն «Արարատ-Արմենիայի» սան է, հանդես է եկել նաև «Ալաշկերտ-2»-ում և «Արարատ-2»-ում։
22-ամյա ֆուտբոլիստը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է։
Պետրոսյանը «Փյունիկի» սան է։ Հանդես է եկել նաև «Բանանցում», «Սևանում», «Նորավանքում», Ղրղզստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Կագանատում»։ 25-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը «Գանձասարն» էր։
Մեր նորեկը մասնակցել է Առաջին խմբի 82 հանդիպման, խփել 56 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։ Նրա ակտիվում կա նաև Բարձրագույն խմբի 54 խաղում խփած 5 գոլ և կատարած 3 գոլային փոխանցում։
Ղրղզստանի Պրեմիեր լիգայում Պետրոսյանը մասնակցել է 21 հանդիպման, խփել 4 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։
Պետրոսյանը խաղացել է նաև Հայաստանի Մ17, Մ19 և Մ21 հավաքականներում»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։