«Լացիոն» հայտարարել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նախկին կիսապաշտպան Դաիչի Կամադայի հետ պայմանագիր կնքելու մասին։
Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստը միացել է իտալական ակումբին ազատ գործակալի կարգավիճակով: Պայմանագրի ժամկետը չի հաղորդվում։
2022/23 մրցաշրջանում Կամադան «Այնտրախտի» կազմում անցկացրել է 46 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
«Այնտրախտի» հետ միասին 2021/22 մրցաշրջանում Կամադան դարձել է Եվրոպա լիգայի հաղթող։























































