«Միլանը» հայտարարել է «Վալենսիայի» կիսապաշտպան Յունուս Մուսայի տրանսֆերը ձեռք բերելու մասին:
20-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի գումարը կազմել է 20 մլն եվրո՝ ներառյալ բոնուսները։ Ֆուտբոլիստը «Միլանի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Մուսան կարող էր խաղալ ԱՄՆ-ի, Գանայի, Իտալիայի և Անգլիայի հավաքականներում: 2016-ից 2019 թվականներին նա հանդես է եկել Անգլիայի երիտասարդական հավաքականներում։
2021 թվականի մարտին նա հայտարարեց ԱՄՆ ազգային հավաքականում խաղալու իր որոշման մասին, որի կազմում արդեն 25 խաղ է անցկացնել։























































