«Գալաթասարայի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի կինը՝ Վանդա Նարան, որը նաև ֆուտբոլիստի գործակալն է, հերքել է այն տեղեկությունը, որ իր մոտ լեյկոզ է ախտորոշվել։
«Իր հիվանդության մասին նա իմացել է հեռուստատեսությունից: Նա ինձ ասաց, թե դա ինչ հիվանդություն է, բայց ես ոչինչ չեմ ասի, դա իր գործն է: Նա նաև ինձ ասաց, որ դեռ շոկի մեջ է, առաջին օրերին շատ է խուճապի մատնվել, քանի որ չի հասկացել, թե կոնկրետ ինչից է տառապում… Բուժքույրերը լաց են եղել, որ մխիթարեն նրան, նա բժիշկներին խնդրել է, որ իրեն ճիշտն ասեն, եթե ինքը մահանում է, բայց ոչ ոք տեղեկություն չի տվել։
Մաուրո Իկարդին նույնիսկ մտածել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։ Ճշգրիտ ախտորոշումը կատարելու համար պահանջվել է 12 օր։ Ներկայումս նա կենտրոնացած է իր առողջության և ընտանիքի վրա: Նա բուժումը սկսել է Արգենտինայում։ Ինչ-որ պահի ենթադրվում էր, որ նա կբուժվի Միլանում կամ Թուրքիայում, բայց նա նախընտրել է նույն կլինիկան, որտեղ ախտորոշումը դրվել է»,- ասել է արգենտինացի լրագրող Անխել դե Բրիտոն, որին հաջողվել է զրուցել Նարայի հետ:
























































