ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում կընդունի շվեդական «Կալմարին»: Հանդիպումը կայանալու է օգոստոսի 3-ին ու մեկնարկելու է 19։00-ին։
Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել շվեդական թիմի ավագ, դարպասապահ Ռիկարդո Ֆրիդրիխը։
«Այսպիսի խաղերը մոտիվացնում են։ Մենք նպատակ ունենք առաջ գնալուն։ Վաղը կփորձենք հաջորդ փուլ դուրս գալ։
Ես ծնվել և մեծացել եմ մի երկրում (Բրազիլիա, խմբ․), որտեղ եղանակային պայմանները նման են Հայաստանին, այնպես որ մեր թիմակիցներին ես և մեր բրազիլացի ֆուտբոլիստները կարող ենք այդ առումով խորհուրդներով օգնել»,- ասել է «Կալմարի» ֆուտբոլիստը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ այս դիմակայության առաջին խաղում երևանյան ակումբը մրցակցի հարկի տակ հաղթել է 2-1 հաշվով։