Ժորդի Ալբան բացատրել է, թե ինչու է որոշել տեղափոխվել «Ինտեր Մայամի».
«Չնայած նրան, որ ինձ ավելի շատ գումար են առաջարկել, ինձ համար առաջնային էր, որ ինձ կարևոր զգայի։
Ես շատ ուրախ եմ, որ վերամիավորվել եմ Մեսսիիև Բուսկետսի հետ։ Բայց այստեղ միայն մենք երեքով չենք։ Կան խաղացողներ, որոնք նույնպես շատ լավն են, նրանք կօգնեն մեզ, իսկ մենք կօգնենք նրանց, որպեսզի հաղթենք բոլոր հանդիպումներում:
Մենք գիտենք Մարտինոյին, նա գիտի մեզ: Ես շատ մրցունակ խաղացող եմ, և այս նախագիծն ինձ ծանոթ է: Այդ իսկ պատճառով ես որոշում կայացրեցի գալ այստեղ։ Ես ընդամենը երեք-չորս օր եմ եղել այստեղ, բայց այնպիսի տպավորություն է, որ ամբողջ կյանքս այստեղ եմ անցկացրել»,- Ալբայի խոսքն է մեջբերել ESPN-ը։
























































