ԱՄՆ-ի հավաքականի և «Վալենսիայի» 20-ամյա կիսապաշտպան Յունուս Մուսան այսօր բուժզննում կանցնի և կավարտի «Միլան» տեղափոխությունը, հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցիալական ցանցերում։
Ռոմանոյի խոսքո՝ տրանսֆերի հետ կապված վերջնական մանրամասները կորոշվեն այսօր։
2022/2023 մրցաշրջանում Մուսան «Վալենսիայի» կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում երկու գոլային փոխանցում է կատարել։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 18 միլիոն եվրո:
























































