«Բարսելոնան» Ուսման Դեմբելեին թույլ է տվել բանակցել ՊՍԺ-ի հետ։
Հիշեցնենք, որ երեկ վինգերը «Բարսելոնայից» պաշտոնական թույլտվություն է խնդրել փարիզյան ակումբի հետ բանակցելու համար, թեև նա արդեն համաձայնեցրել էր 5 տարվա պայմանագիրը։
Ինչպես հայտնում է Foot Mercato-ի լրագրող Սանտի Աունան, կատալոնացիներն այդ թույլտվությունը տվել են խաղացողին։ Եթե ակումբը չաներ դա մինչև այսօրվա վերջ, ապա Դեմբելեն իրավունք կունենար խզել պայմանագիրը և անվճար հեռանալ «Բարսելոնայից»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն Դեմբելեի համար ակտիվացրել է 50 միլիոն եվրո փոխհատուցում։ Փարիզցիները հինգ օր ունեն տրանսֆերն ավարտելու համար։ Հաղորդվում էր, որ ՊՍԺ տեղափոխության դեպքում ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 20 միլիոն եվրո։
























































