«Վանը» շարունակում է համալրել կազմը․ թիմին են միացել Անտոն Շոլոխը, Ալբերտ Մնացականյանը և Օլաոլուվա Օջետունդեն։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
22-ամյա կիսապաշտպանը «Վանին» է միացել «Դինամո Սանկտ-Պետերբուրգից»։ 23-ամյա կիսապաշտպան Ալբերտ Մնացականյանի վերջին ակումբը եղել է «Կուբան Հոլդինգները», իսկ 20-ամյա հարձակվող Օլաոլուվա Օջետունդեն «Լեռնային Արցախը»։