Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտնել է, թե արդյոք իրեն առաջարկվել է երկարաձգել պայմանագիրը։ Գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։
«Մենք չենք շտապում։ Եթե մեր գործադիր տնօրենը համարի, որ դա լավ է ակումբի համար, մենք կսկսենք խոսել պայմանագրի մասին։ Իսկ եթե ոչ, մի անհանգստացեք, մրցաշրջանը երկար է, եկեք վայելենք այն լավագույնս: Ես այլ բանի մասին չեմ մտածում։ Կարո՞ղ եմ պատկերացնել կյանքը Մադրիդի «Ատլետիկոյից» հետո: Ոչ, որովհետև դա ինձ կտանի այնտեղից, որտեղ ես հիմա եմ: Դժվար է կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչ կկատարվեր ինձ հետ, եթե ես այստեղ չլինեի, երբ այստեղ եմ»,- Սիմեոնեի խոսքն է մեջբերել AS-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ատլետիկոյի» ղեկավարությունը որոշել է երկարաձգել պայմանագիրը Սիմեոնեի հետ։ Ակումբը նախատեսում է երկարաձգել պայմանագիրը մինչև 2026 թվականը։
























































