Ուրուգվայցի ֆուտբոլիստ Դիեգո Գոդինը հայտարարել է իր կարիերան ավարտելու մասին։
«Ժամանակը եկել է.․․ Շնորհակալություն, ֆուտբոլ»,- հակիրճ գրել է Գոդինը սոցցանցերում։
Ուրուգվայցին առավել հայտնի է Մադրիդի «Ատլետիկոյում» իր ելույթներով: Իսպանական թիմում նա խաղացել է 2010-ից 2019 թվականներին։
Նա նաև հաղթել է Լա Լիգան «Ատլետիկոյի» հետ։ Միջազգային մակարդակով Ուրուգվայի հավաքականի կազմում նա 2011 թվականին հաղթել է Ամերիկայի գավաթը։
























































