ՀՊԼ մեկնարկային տուրում «Արարատ-Արմենիան» Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցել է «Արարատի» հետ և 3-1 հաշվով կամային հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ։
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 18-րդ րոպեին տանտերերի կազմում բացել է Իբեհ Ռանսոմը։ Երկրորդ կեսում արդեն Վարդան Մինասյանի թիմը երեք գոլ է ուղարկել մրցակցի դարպասն ու հաղթանակի հասել։ Նախ՝ 65-րդ րոպեին, խփած գնդակով աչքի է ընկել Մաթյու Գբոմադուն ու հավասարեցրել է հաշիվը, ապա՝ հիմնական ժամանակի ավարտից 8 րոպե առաջ, Յենե Տենտոնը առաջ է մղել իր թիմին, իսկ 90+6-րդ րոպեին նիգերիացի հարձակվողը դարձել է դուբլի հեղինակ ու ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը՝ 1-3։
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ «Ուրարտուն» Արաս Օզբիլիսի դուբլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթել էր ԲԿՄԱ-ին։ Երեկ Գյումրիի «Շիրակը» 6-1 հաշվով ջախջախել էր «Վեսթ Արմենիային», իսկ «Նոան» նվազագույն հաշվով հաղթել էր «Վանին»։
Վաղը ՀՊԼ մեկնարկային տուրի վերջին խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ կընդունի «Փյունիկին»։ Խաղի սկիզբը 17։00-ին է։























































