Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» հյուրընկալվելիս մրցել է Վորոնեժի «Ֆակելի» հետ և 4-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։
Հանդիպման հաշիվը խաղի 12-րդ րոպեին բացել է Արտյոմ Ձյուբան: 33-րդ րոպեին Եվգենի Մարկովը հավասարեցրել է այն։ 60-րդ րոպեին Տիկնիզյանն առաջ է մղել հյուրերին, իսկ 68-րդ րոպեին Սերգեյ Պինյաևը կրկնապատկել է երկաթուղայինների առավելությունը։ 89-րդ րոպեին Թիկնիզյանը դարձել է դուբլի հեղինակ։
Երկու տուրից հետո «Լոկոմոտիվն» իր ակտիվում ունի չորս միավոր, իսկ «Ֆակելը»` զրո:
«Լոկոմոտիվը» Ռուսաստանի առաջնության անցած մրցաշրջանն ավարտել է մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղում: Թիմը 30 խաղում վաստակել էր 45 միավոր։
ՌՊԼ նոր մրցաշրջանի առաջին տուրում «Լոկոմոտիվը» ոչ-ոքի է խաղացել Կազանի «Ռուբինի» հետ՝ 2:2։ Այդ խաղում ևս Թիկնիզյանը դարձել էր գոլի հեղինակ։ Եվս մեկ գոլ Թիկնիզյանն իր ակտիվում գրանցել է Ռուսաստանի գավաթի խաղարկության՝ հուլիսի 25-ին «Ուրալի» դեմ կայացած խաղում։























































