Եվրագավաթներում «Փյունիկի» ֆուտբոլիստ Լուկա Յուրիչիչը միանգամից 3 ռեկորդ է սահմանել հայկական ակումբների ռմբարկուների շրջանում: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
✅ Ամենաբարձր արդյունավետությունը` 6 գոլ
✅ Անընդմեջ գոլեր` 4 խաղ
✅ Կոնֆերենցիաների լիգայի լավագույն ռմբարկու` 4 գոլ
Լուկան այս ցուցանիշներին հասել է ընդամենը մեկ տարում: Եվրոպայում առաջին գոլը «Փյունիկի» կազմում նա հեղինակել է 2022-ի հուլիսի 26-ին «Դյուդելանժի» հետ արտագնա խաղում։