«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանն իր կարծիքն է հայտնել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Դեբրեցենի» հետ հանդիպման վերաբերյալ․
«Վերլուծել ենք մրցակցին, լավ թիմ է։ Մեր նախորդ մրցակիցն էլ էր լավը, բայց «Դեբրեցենը» կարգով ավելի բարձր ֆուտբոլիստներ ունի, տարբեր հավաքականներ հրավիրվող խաղացողեր։ Կառանձնացնեմ Ջուջակին և Բաբունսկիին։
Գիտենք մրցակցի խաղաոճը, գիտենք մրցակցի խաղային համակարգը։ Պատրաստ ենք այս խաղին։
Վաղը խաղադաշտում հանդիպելու են տարբեր խաղաոճ ունեցող թիմեր։ «Դեբրեցենի» մարզիչը շատ է սիրում կոմբինացիոն և կարճ փոխանցումներով խաղը։ Եվ դա նրանց մոտ շատ լավ ստացվում է։ Գերզանաց մարզավիճակում է գտնվում մրցակից թիմը: Մարզչական թիմ է, բայց ունեն նաև անհատապես ուժեղ խաղացողներ՝ ի դեմս Ջուջակի և Բաբունսկիի։
Կախված թե որքան հեռուն կգնանք եվրագավաթներում՝ այդքան էլ կարող է շարունակվել թիմի կոմպլեկտավորումը։ Ցավալի է, բայց ֆուտբոլում չես կարող անմասն մնալ վնասվածքներից։ Միգուցե մենք գտնենք, որ ավարտել ենք թիմի կոմպլեկտավարման պրոցեսը, բայց որևէ դիրքի ֆուտբոլիստի վնասվաքի պատճառով պայմանագիր ստորագրենք որևէ նոր ֆուտբոլիստի հետ։
Մեր թիմում բոլորը թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես պատրաստ են վաղվա հանդիպմանը և հուսով եմ, որ կուրախացնենք հայ երկրպագուներին»,- ասել է Վահե Գևորգյանը։
«Ալաշկերտ» — «Դեբրեցեն» հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին Աբովյանի Քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի 19:00-ին: