Հուլիսի 24-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 3-րդ փուլի վիճակահանությունը:
Եթե «Փյունիկին» հաջողվի դիմակայության արդյունքում հաղթել շվեդական «Կալմարին», ապա հաջորդ փուլում կմրցի «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա) — «Բոհեմիանս Պրահա» (Չեխիա) զույգի հաղթողի հետ:
Հիշեցնենք՝ «Կալմարի» հետ առաջին հանդիպումը կկայանա Շվեդիայում հուլիսի 27-ին Կալմարի «Գուլդֆոգելն-Արենայում» և կմեկնարկի ժամը 21:00-ին:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 3-ին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ժամը 19:00-ին: