Հայաստանի հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը կարիերան կշարունակի «Օսիեկում»։ Այս մասին հայտնում է խորվաթական ակումբի պաշտոնական կայքը։
20-ամյա ֆուտբոլիստը, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արարատ Արմենիային», ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի նոր թիմում։ «Օսիեկը» լրիվ տրանսֆերը գնելու հնարավորություն կունենա մրցաշրջանի ավարտից հետո։
Անցած մրցաշրջանում Մկրտչյանը վարձավճարով հանդես է եկել Երևանի ԲԿՄԱ-ում։