«Միլանի» հարձակվող Դիվոկ Օրիգին չի ընդգրկվել գալիք մրցաշրջանի նախամրցաշրջանային հավաքի հայտացուցակում և մոտ է թիմից հեռանալուն, հայտնում է լրագրող Լուկա Բյանչինը։
«Միլանը» հավաք կանցկացնի ԱՄՆ-ում, որտեղ կմրցի Մադրիդի «Ռեալի», «Յուվենտուսի» և «Բարսելոնայի» հետ։ Բելգիացին չի մեկնի թիմի հետ, քանի որ մտադիր է այս ամառ տեղափոխվել այլ ակումբ:
Օրիգիով հետաքրքրված են «Քրիսթալ Փելասը» և «Վեսթ Հեմը»:
Ֆուտբոլիստը «Միլան» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով 2022 թվականի հուլիսին։ Մինչ այդ հանդես է եկել «Լիվերպուլում»։ 2022/23 մրցաշրջանում հարձակվողը ռոսոներիների կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































