«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի հեռանա թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է РБ Спорт-ը։
Աղբյուրի համաձայն՝ ավելի հավանական է, որ ֆուտբոլիստը նոր մրցաշրջանը կսկսի «Կրասնոդարում»: Սակայն ակումբի ղեկավարության և Սպերցյանի միջև կա պայմանավորվածություն, որ ֆուտբոլիստը կարող է հեռանալ ակումբից ամռանը, եթե «արժանի» առաջարկ լինի։
Նախկինում ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերել «Ինտերը», «Սասուոլոն», «Ֆիորենտինան», «Այաքսը», «Ֆրայբուրգը», Մյոնխենգլադբախի «Բորուսիան» և «Միլանը»: Լրատվամիջոցները հայտնում են նաև, որ «Մանչեսթեր Սիթիի» և «Նյուքասլի» սկաուտները հետևել են հայ կիսապաշտպանին Եվրո-2024-ի ընտրական փուլի Ուելսի և Հայաստանի ազգային հավաքականների հանդիպման ժամանակ (2:4):
Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Նախորդ մրցաշրջանում 23-ամյա խաղացողը թիմի կազմում անցկացրել է 41 խաղ՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: