Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» — «Արսենալ Տիվատ» խաղից առաջ կայացած նախախաղային ասուլիսին մասնակցեց նաև պաշտպան Տարոն Ոսկանյանը։
«Ունենք նորեկներ, այդքան շատ ժամանակ չենք ունեցել, որ հասցնենք ճանաչենք, բայց փորձառու տղաներ են, մենք էլ ամեն ինչ անում ենք, որ շուտ ընտելանան թիմին։ Ուսումնասիրել ենք մրցակցին, չեմ կարող որևէ մեկին առանձնացնել։ Կարգապահ ու կայուն թիմ է։ Մեր անցկացրած հավաքը կգնահատեմ բավարար։ Իրանական թիմի հետ խաղը ցույց տվեց մեր ուժեղ ու թույլ կողմերը։ Ֆիզիկապես լավ մարզավիճակում եմ ու պատրաստ եմ վաղվա հանդիպմանը»,-ասաց Ոսկանյանը։
«Ալաշկերտ» — «Արսենալ Տիվատ» խաղը կկայանա հուլիսի 13-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 21։00-ին։