26-ամյա իսպանացի պաշտպան Անխելինյոն, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «ՌԲ Լայպցիգին», 2023/2024 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Գալաթասարայում»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հաղորդվում է, որ համաձայնագրով թուրքական ակումբը պարտավորվել է հետագայում գնել ֆուտբոլիստի իրավունքները:
2022/2023 մրցաշրջանը պաշտպանը վարձավճարով անցկացրել է գերմանական «Հոֆենհայմում»: Անխելինյոն թիմի կազմում մասնակցել է Բունդեսլիգայի 33 հանդիպման, որոնցում կատարել է 10 գոլային փոխանցում։
Անխլինյոն խաղացել է նաև անգլիական «Մանչեսթեր Սիթիում», հոլանդական «ՊՍՎ Էյդհովեն» և «ՆԱՔ Բրեդա» ակումբներում, իսպանական «Մալյորկայում»:
























































