Ուկրաինացի թենիսիստուհի Էլինա Սվիտոլինան դուրս է եկել Ուիմբլդոն-2023-ի կիսաեզրափակիչ։ «Մեծ սաղավարտի» մրցաշարի քառորդ եզրափակչի խաղում Սվիտոլինան, որը wild card-ով էր մասնակցության իրավունք ստացել, 7:5, 6:7 (5:7), 6։2 հաշվով հաղթել է աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Սվյոնտեկին: Հանդիպումը տեւել է 2 ժամ 50 րոպե։
Սվիտոլինան 2019 թվականին արդեն հասել է Ոիմբլդոնի կիսաեզրափակիչ, որը նրա լավագույն ձեռքբերումն էր մրցաշարում։ Սվյոնտեկն իր կարիերայում առաջին անգամ էր դուրս եկել Լոնդոնի «Մեծ սաղավարտի» մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Ուիմբլդոնի եզրափակիչ դուրս գալու համար Սվիտոլինան կխաղա Չեխիայի ներկայացուցիչ Մարկետա Վոնդրուսովայի հետ։