Ջեք Ուիլշերը հայտնել է, որ Քրեյգ Բելլամին մարզաշապիկներով փոխանակվելուց հետո իր շապիկով խաղակոշիկներն է սրբել:
«Հիշում եմ Քրեյգ Բելամիին, այո: Ես խաղում էի նրա դեմ, ընդամենը 16 տարեկան էի: Լիգայի գավաթում էր, «Մանչեսթեր Սիթիի» դեմ արտագնա խաղը, նա իրեն սարսափելի էր պահում իմ հանդեպ ամբողջ հանդիպման ընթացքում:
Ամեն դեպքում, խաղից հետո խնդրեցի նրա մարզաշապիկը. «Կարո՞ղ եմ ունենալ քո մարզաշապիկը»: Նա այն ինձ տվեց, ես էլ իմը նրան տվեցի ու գնացի, իսկ երբ շրջվեցի, նա իմ մարրզաշապիկով սրբում էր իր խաղակոշիկները»,- պատմել է «Արսենալի» նախկին կիսապաշտպանը The George Groves Boxing Club-ի եթերում։























































