Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սոլոմոն Ուդոյի և «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է, և կողմերը համատեղ որոշում են կայացրել` չերկարաձգել այն: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Սոլոմոն Ուդոն թիմին էր միացել 2022 թվականի հունվարին: «Արարատ-Արմենիայի» կազմում Ուդոն անցկացրել է 40 խաղ, և կատարել 1 գոլային փոխանցում:
Ակումբը շնորհակալություն է հայտնել Ուդոյին և մաղթել նրան հաջողություն: