Հունիսի 13-ի գիշերը կայացել է NBA-ի եզրափակչի «Դենվեր Նագեթս» — «Մայամի Հիթ» հինգերորդ հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է «Նագեթսի» հաղթանակով՝ 94։89 հաշվով։
Սերիայում հաշիվը դարձավ 4-1՝ հօգուտ Դենվերի ակումբի։ Նագեթսն իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ NBA-ի չեմպիոն։
Այս ակումբը հիմնադրվել է 1967 թվականին և սկզբում կոչվում էր «Դենվեր Ռոքեթս»: «Ռոքեթսը» խաղում էր ABA-ում և այնտեղ ամենահաջողակ թիմերից մեկն էր: 1976 թվականին անվանափոխությունից հետո թիմը միացավ NBA-ին։ Ակումբը ներկայացնում է Կոլորադոյի Դենվեր քաղաքը։
Հաղթող թիմի կազմում լավագույնը Նիկոլա Յոկիչն էր, ով 28 միավոր վաստակեց այսօրվա խաղում։ Ջիմի Բաթլերը 21 միավորով լավագույնն էր Մայամիի թիմի կազմում:
NBA. Փլեյ-օֆֆ․ Եզրափակիչ
Դենվեր — Մայամի — 94:89 (22:24, 22:27, 26:20, 24:18)