«Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը «Դենվերի» դեմ 3-րդ խաղի ժամանակ պատահաբար հարվածել է մրցավար Սքոթ Ֆոսթերին (108:119, 0-3):
Երկու միավոր զիջելով՝ Լեյքերսը շտապել է արագ գրոհ կազմակերպել: Լեբրոն Ջեյմսը, չնկատելով մրցավար Սքոթ Ֆոսթերին, հարվածել է նրա ուսին՝ վնասելով նրա շրթունքը։
«Հանգստացե՛ք։ Ամեն ինչ լավ է»,-հարձակվողին հանգստացրել է Ֆոսթերը:
«Տվեք նրան տեխնիկական որակազրկում», — կատակել է պաշտպան Օսթին Ռիվզը:
«Ոչ, ես փորձեցի դուրս գալ նրանց ճանապարհից: Ամեն ինչ լավ է։ Դու դա ցանկանում էիր անել վերջին 25 տարիներին»,- կատակել է մրցավարը: