Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Նոթինգեմ Ֆորեսթին»։ Հանդիպման միակ գոլն առաջին կեսում խփեց Տայվո Ավոնիյին։
«Արսենալի» պարտությունից հետո «Մանչեսթեր Սիթին» հռչակվեց Անգլիայի չեմպիոն։
«Զինագործները» առաջնության ավարտից 1 տուր առաջ 81 միավորով 2-րդ տեղում են և 4 միավորով են զիջում առաջատար «Մանչեսթեր Սիթիին», որը 2 խաղ պակաս է անցկացրել։
«Մանչեսթեր Սիթին» 9-րդ անգամ դարձավ երկրի չեմպիոն։ Մանչեսթերյան թիմը 3-րդ տարին անընդմեջ նվաճեց Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթը։
Այս հաղթանակից հետո «Նոթինգեմ Ֆորեսթը» 37 միավորով բարձրացավ 16-րդ տեղ։
























































