Պորտուգալացի պաշտպան Ժոաո Կանսելուն, ով վարձավճարով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», հնարավորություն ունի կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ-ակումբում։
«Արսենալը» հետաքրքրություն է ցուցաբերում պաշտպանի նկատմամբ, հայտնում է Transfer News Live-ը:
Արտետայի թիմը պորտուգալացուն ձեռք բերելու փորձ կանի արդեն այս ամառ։ Կանսելուի տրանֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Սիթիին»: «Քաղաքաբնակները» պատրաստ են վաճառել խաղացողին 70 միլիոն եվրոյով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ լոնդոնյան ակումբի շարքերը համալրել էին մանչեսթերցիների նախկին ֆուտբոլիստներ Ալեքսանդր Զինչենկոն և Գաբրիել Ժեզուսը։
Այս մրցաշրջանում պաշտպանը Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
























































