«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը պատմել է, որ Ալեքս Ֆերգյուսոնը ներողություն է խնդրել իրենից՝ իրեն քննադատելու համար այն բանից հետո, երբ նորվեգացին որոշում է կայացրել պահեստայինների նստարանին պահել Կրիշտիանու Ռոնալդուին։
«Սա միակ դեպքն էր, երբ Ալեքս Ֆերգյուսոնը ներողություն խնդրեց ինձնից։ Ֆերգյուսոնը զանգահարեց ինձ և ներողություն խնդրեց, քանի որ գիտի, թե դա որքան դժվար է: Բավականին դժվար է լինել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ՝ առանց նախկին մարզիչների՝ քեզ խորհուրդներ տալու փորձերի»,- Սուլշերի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:
Հիշեցնենք, որ Սուլշերը գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը» 2018-ից 2021 թվականներին։
























































