Շաբաթ օրը՝ մայիսի 13-ին, կայացավ Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի հանդիպումը, որում «Աստոն Վիլան» 2-1 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։
Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Հարի Քեյնը, ով 90-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոցը։
Ընդհանուր առմամբ, հարձակվողը գոլի հեղինակ է դարձել 24 խաղում։ Այսպիսով, Քեյնը կրկնեց Պրեմիեր լիգայի ռեկորդը. 38 խաղից բաղկացած մեկ մրցաշրջանի ընթացքում նույնքան հանդիպումներում գոլի հեղինակ է դարձել միայն «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը։
Մնացած երկու խաղում «Տոտենհեմը» կհանդիպի «Բրենտֆորդի» և «Լիդսի» հետ: Ընդհանուր առմամբ Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկության 36 խաղում Քեյնը խփել է 27 գոլ։
























































