Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշը հայտնել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան։ Նա այժմ վարձավճարով հանդես է գալիս «Չելսիում»:
Ըստ Cope-ի՝ պորտուգալացին մտադիր չէ վերադառնալ մադրիդյան ակումբ։ Նա ցանկանում է շարունակել ելույթները Պրեմիեր լիգայում։ Այնուամենայնիվ, նա դեմ չէ տեղափոխվել Պրեմիեր լիգայի որևէ այլ ակումբ, եթե «Չելսին» չցանկանա իրեն պահել:
23-ամյա պորտուգալացին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձավճարով տրվել է «Չելսիին»։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ:
























































