«Չելսին» գին է սահմանել կիսապաշտպան Մատեո Կովաչիչի համար, որին հավակնում են ձեռք բերել «Բավարիան» և «Մանչեսթեր Սիթին»:
Լոնդոնյան ակումբը Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպանի համար խնդրում է 40 մլն եվրո։
Կովաչիչի պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը, ուստի «Չելսին» հետաքրքրված է, որպեսզի կարողանա վաճառել ֆուտբոլիստին հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։
























































