«Նյուքասլի» պաշտպան Կիրան Տրիպյեն, ով նախկինում հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկոյում», վստահություն է հայտնել, որ իր նախկին թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն չէր կարող աշխատել Պրեմիեր լիգայում, քանի որ չի կարողանա իր էմոցիաները փոխանցել տեղի ֆուտբոլիստներին։
«Չեմ կարծում, որ Սիմեոնեն երբևէ կարող էր հաջողության հասնել Անգլիայում, քանի որ, երբ նա ամեն խաղից առաջ հանդերձարան էր մտնում, նա շատ կրքոտ էր, այնքան էր լցված էմոցիաներով, որ մենք պատրաստ էինք պայքարել նրա համար:
Եվ կարևոր չէ, թե ում հետ ես խաղում՝ «Կադիսի» և «Լևանտեի», թե «Բարսելոնայի», դա նրա մտածելակերպն է, ինչի պատճառով նա կհիասթափվեր Անգլիայում աշխատելուց:
Նա չէր կարողանա իր ուղերձը հասցնել խաղացողներին, քանի որ դա այնքան էլ զգացմունքային չէր լինի: Դուք չեք կարողանա նրա խոսքերը փոխանցել այնպես, ինչպես դրանք հնչում են իսպաներեն: Երբ հասկանում ես նրան, զգում ես այդ հույզերը և զգում այն, ինչ նա ուզում է»,- Տրիպյեին է մեջբերում Atletico Universe-ը:
























































