«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է անգլիական թիմում Նգոլո Կանտեի ապագայի մասին:
«Ես գաղափար չունեմ՝ ինչպես կդասավորվի Ն’Գոլոյի ապագան: Ակնհայտ է, որ նա շատ, շատ բարձր մակարդակի խաղացող է: Իհարկե, նա մեզ կարող է օգտակար լինել։
Յուրաքանչյուր հանդիպում, որին նա մասնակցում է, խաղում է իր լավագույն մակարդակով։ Նա մեծ առավելություն է մեր ակումբի համար»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում Absolute Chelsea-ն։
32-ամյա Կանտեն «Չելսիում» հանդես է գալիս 2016 թվականից։ Այս տարվա հունիսին լրանում է նրա պայմանագիրը լոնդոնյան թիմի հետ։ Ինքը՝ ֆրանսիացի կիսապաշտպանը, խոստովանել է, որ կցանկանար մնալ «Չելսիում»։
























































