«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի (FWA) վարկածով ճանաչվել է Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ: «Չելսիի» հարձակվող Սեմ Քերը արժանացել է տարվա լավագույն կին խաղացողի մրցանակին։ Այս մասին հայտնում է Sky Sport-ը։
Նորվեգացի ֆուտբոլիստը ստացել է FWA-ի ձայների 82%-ը՝ առաջ անցնելով «Արսենալի» երկու խաղացողներից՝ Բուկայո Սակայից և Մարտին Էդեգորից:
Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում Հոլանդը 51 գոլ է խփել․ նա մոտ է «Մանչեսթեր Սիթիի» կազմում ոսկե թրեբլի հեղինակ դառնալուն։ Խոսեպ Գվարդիոլայի թիմը գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգան՝ մեկ միավորով առաջ անցնելով «Արսենալից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: Բացի այդ, հաջորդ շաբաթ՝ մայիսի 17-ին, «քաղաքայինները» կանցկացնեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը Մադրիդի «Ռեալի» հետ։ Հունիսի 3-ին Անգլիայի գավաթի եզրափակիչում «Սիթին» կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Հոլանդը և Քերը իրենց մրցանակները կստանան FWA-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի 75-ամյակին նվիրված ընթրիքի ժամանակ, որը տեղի կունենա մայիսի 25-ին Լոնդոնում:
























































