Կիսապաշտպան Մեյսոն Մաունթը կարող է դառնալ «Չելսիի» գլխավոր դեմքերից մեկը, եթե թիմը գլխավորի Մաուրիսիո Պոչետինոն։
Մասնագետը բարձր է գնահատում խաղացողի պրոֆեսիոնալ որակները։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Կողմերը դեռ պետք է պայմանավորվեն դրա երկարաձգման շուրջ։
Մաունթը կարիերան Գերմանիայում շարունակելու տարբերակներ ունի։
























































