«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը խոսել է հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարի մասին։
«Մենք ցանկանում ենք խաղալ Չեմպիոնների լիգայում։ Այս ակումբն արժանի է դրան։ Կարծում եմ, որ խաղացողները նույնպես արժանի են այնտեղ լինելու, քանի որ մենք հիանալի թիմ ունենք, որը լավ աշխատանք կատարեց այս մրցաշրջանում, երբ ոչ ոք չէր մտածում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է պայքարել լավագույն քառյակի համար:
Մենք մեր խնդիրներն ունեինք մրցաշրջանի ընթացքում, և այդ պատճառով այնպիսի դիրքում ենք, որ պայքարում ենք լավագույն քառյակում տեղ ունենալու համար։ Բայց կարծում եմ, որ շուտով այս ակումբը և այս խաղացողները կպայքարեն շատ ավելի բարձր տեղերի համար»,- Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակում տեղ գրավելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է հաղթի իր մնացած չորս հանդիպումներից երեքում:
«Մանչեսթեր Յունայթեդը» 34 խաղից հետո 63 միավորով չորրորդ տեղում է։
























































