«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին խոսել է ընթացիկ մրցաշրջանում թիմի ցուցադրած խաղի մասին։
«Շատ դժվար է։ Կարծում եմ, որ «ցավալի է» բառն այնքան ուժեղ չէ, որ փոխանցի իմ զգացմունքները։ Ես ապրել եմ բոլոր վերելքներն ու վայրէջքներն այն ընթացքում, ինչ այստեղ եմ: Ես երբեք չեմ ցանկացել, որ մենք նորից հայտնվենք նույն իրավիճակում։ Բայց արդեն անցյալի հետ կապված ոչինչ անել չի կարելի, ավարտված հանդիպումների արդյունքը փոխել չենք կարող։ Մեզ մնացել է երեք խաղ, և մենք պետք է միավորներ վաստակենք, դա պարզ է: Պետք է ամեն ինչ տամ և փորձեմ հնարավորինս օգնել թիմին»,- Վարդիի խոսքն է մեջբերել Goal-ը։
«Լեսթերը» 35 խաղից հետո 30 միավորով Պրեմիեր լիգայում 18-րդն է։
























































