«Ասթոն Վիլան» պատրաստ է գլխավոր մարզիչ Ունայ Էմերիին մեծ գումար հատկացնել այս ամառ նոր խաղացողներ գնելու համար, հայտնում է The Sun-ը։ Ակումբի ղեկավարությունը տրանսֆերների համար կտրամադրի 225 մլն եվրո։
«Սպորտինգի» կիսապաշտպան Մանուել Ուգարտեն համարվում է «Ասթոն Վիլլայի» գլխավոր տրանսֆերային թիրախը։ Ֆուտբոլիստի համար պայքարում են նաև եվրոպական այլ ակումբներ։
Էմերին գլխավորել է «Ասթոն Վիլլան» աշնանը՝ փոխարինելով Սթիվեն Ջերարդին: Բիրմինգհեմյան ակումբը 35 խաղից հետո Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 8-րդն է։
























































