Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին «Մանչեսթեր Սիթին» համարում է աշխարհի ամենաուժեղ թիմն այս պահին։
«Մանչեսթեր Սիթին» աշխարհի լավագույն թիմն է։ Կարծում եմ՝ Գվարդիոլան անում է ամեն ինչ, որպեսզի հաղթի Չեմպիոնների լիգան»,- ասել է Սկալոնին TyC Sports-ին տված հարցազրույցում:
Ներկա պահին «Սիթին» ԱՊԼ-ի 34 խաղում վաստակած 82 միավորով Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ առաջին տեղում է:
























































