«Բրայթոնը» պատրաստ է հաջորդ ամառ քննարկել կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները, հայտնում է 90min-ը:
Չնայած այն հանգամանքին, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ անգլիական ակումբը մերժել է 21-ամյա էկվադորցի ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ «Չելսիի» և «Արսենալի» առաջարկները, «Բրայթոնն» այժմ կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանի վերջում կկարողանա առավելագույն գումար ստանալ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Ինքը՝ խաղացողը, ցանկություն էր հայտնել հեռանալ ակումբից դեռ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն մնացել է և երկարաձգել պայմանագիրը մինչև 2027 թվականը։
Ընթացիկ մրցաշրջանում Կայսեդոն Անգլիայի Պրեմիեր լիգայում մասնակցել է իր թիմի 32 հանդիպման, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
























































