Գաբոնի նախագահ Ալի Բոնգո Օնդիմբան հանդիպում է ունեցել իր երկրի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ։
Այս պահին 33-ամյա աֆրիկացի ֆուտբոլիստը հանդես է գալիս «Չելսիի» կազմում։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Գաբոնի նախագահը հարձակվողին խնդրել է լրջորեն մտածել հավաքականում կարիերան վերսկսելու մասին:
Օբամեյանգը նախորդ տարվանից չի խաղացել ազգային հավաքականում, նա 30 գոլով աֆրիկյան այս երկրի հավաքականի պատմության լավագուն ռմբարկուն է։
























































