«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հայրը՝ Ալֆ-Ինգե Հոլանդին, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի ժամանակ անվտանգության աշխատակիցները դուրս են բերել «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի իր տրիբունայից:
Ինչպես հայտնում է Instant Foot-ը, մարզադաշտի աշխատակիցները միջամտել են, երբ Ալֆ-Ինգեն սկսել է սնունդ նետել իսպանացի երկրպագուների վրա, որոնք, հավանաբար, վիրավորել և սադրել են խաղացողի հորը:
Երեկ՝ մայիսի 9-ին, կայացել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը, որում Մադրիդի «Ռեալը» ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին»։ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է 1։1 հաշվով։
Պատասխան խաղը կկայանա Մանչեսթերում մայիսի 17-ին:
























































