Գարի Նևիլը մեկնաբանել է նախկին թիմակից Ուեյն Ռունիի խոսքերը՝ «Մանչեսթեր Սիթիի»- «Ռեալի» դիմակայության վերաբերյալ։
Ավելի վաղ «Դի Սի Յունայթեդի» գլխավոր մարզիչն ասել էր, որ «Մանչեսթեր Սիթին» կջախջախի մադրիդյան ակումբին։
«Ես վստահ չեմ, որ «Մանչեսթեր Սիթին» կջախջախի «Ռեալին» Մադրիդում, բայց «Էթիհադում» դա միանգամայն հնարավոր է: Կարծում եմ՝ «Սիթին» կհաղթի երկու խաղերի արդյունքում»,- գրել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը։
«Ռեալ» — «Մանչեսթեր Սիթի» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը կմեկնարկի այս՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
























































