«Արսենալի» կիսապաշտպան Բուկայո Սական խոսել է ԱՊԼ-ում չեմպիոնական պայքարի մասին։
«Մենք պատրաստվում ենք պայքարել մինչև վերջ։ Ես իսկապես համոզված եմ դրանում: Անցած ամիս մենք դժվարություններ ունեինք, բայց վերադարձանք երկու անընդմեջ հաղթանակով: Մենք պատրաստվում ենք ամեն ինչ տալ վերջին երեք հանդիպումներում և տեսնել, թե ինչ կլինի»,- Սակայի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը:
35 խաղից հետո «Արսենալը» 81 միավորով երկրորդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում՝ մեկ միավորով զիջելով «Մանչեսթեր Սիթիին», սակայն մրցակիցը մեկ խաղ պակաս է անցկացրել։
























































