«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան կասկածի տակ է դրել կաթի որոշիչ ազդեցությունը Էրլինգ Հոլանդի արդյունավետ խաղի հարցում:
«Հոլանդն իրեն շատ ուժեղ է զգում: Մարդիկ ասում են, որ նա կաթ է խմում և այդ պատճառով է այդքան ուժեղ:
Ժամանակին ես նույնպես խմում էի այս կախարդական ըմպելիքը, բայց 50 գոլ չէի խփում։
Խորհուրդ կտամ տղաներին, ովքեր ցանկանում են նմանվել Հոլանդին, փորձել նայել նրա հմտություններին, այլ ոչ թե նրան՝ ինչ է նա խմում»,- մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» մարզչին The Athletic-ը:
























































