«Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական ցանկանում է այս ամառ հեռանալ լոնդոնյան ակումբից, հայտնում է The Sun-ը։
Ըստ աղբյուրի՝ 30-ամյա շվեյցարացին առաջարկ է ստացել հաջորդ մրցաշրջանում միանալ Լևերկուզենի «Բայերին»։ «Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան դեմ չի լինի ֆուտբոլիստի հեռանալուն:
Ջական «Արսենալում» է հանդես գալիս 2016 թվականից։ Նրա պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։
2022/23 մրցաշրջանում Ջական բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
























































