Բրազիլացի կիսապաշտպան Արտուր Մելոն հայտնել է, որ մրցաշրջանի ավարտից հետո չի մնա «Լիվերպուլում»:
Ֆուտբոլիստը նախորդ ամառ վարձավճարով բրիտանական ակումբ է տեղափոխվել «Յուվենտուսից»:
Առողջական խնդիրների պատճառով նա «Լիվերպուլի» կազմում խաղացել է միայն մեկ անգամ՝ խաղադաշտում անցկացնելով 13 րոպե։
«Հաջորդ մրցաշրջանը որոշիչ կլինի իմ կարիերայում, ես լավ եմ պատրաստվել դրան։ Անհամբեր սպասում եմ, որ կկարողանամ ցուցադրել Արտուրի նոր տարբերակը։ Եվ հուսով եմ, որ հնարավորություն կունենամ հրաժեշտ տալ «Լիվերպուլին»՝ որոշակի խաղաժամանակ ստանալով»,- Մելոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։
























































