Լոնդոնի «Չելսին» այս շաբաթ պետք է հայտարարի թիմի նոր գլխավոր մարզչի անունը, ով անգլիական թիմը կգլխավորի հաջորդ մրցաշրջանի սկզբից։
Լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը հայտնում է, որ մարզչի պաշտոնի ֆավորիտը շարունակում է մնալ Մաուրիսիո Պոչետինոն, ում հետ «արիստոկրատների» ղեկավարությունը բանակցությունների վերջանական փուլում է։
Հիշեցնենք, որ «Չելսին» այժմ զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի տասնմեկերորդ տեղը՝ Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ, ով ապրիլի սկզբին ժամանակավոր հիմունքներով գլխավորեց թիմը:
Պոչետինոն նախկինում աշխատել է Անգլիայում՝ գլխավորելով «Սաութհեմփթոնը» և «Տոտենհեմը»․ վերջինիս հետ 2019 թվականին նա հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
























































